Կապույտ աղվեսը
Տեքստը և նկարազարդումները` Լիլիթ Ալթունյանի
Այս գիրքը ընդգրկված է iBBY պատվավոր ցուցակում
Անտառում, որտեղ կապույտի մի կտոր էլ չկար, ապրում էր մի շատ կապույտ, փոքրիկ աղվեսիկ: Մի օր նա որոշում է ճանապարհ ընկնել՝ գտնելու իր երազանքների կապույտ անտառը:
Իր ճանապարհորդության ընթացքում նա անցնում է բազմաթիվ տարբեր անտառներով (և տարվա եղանակներով), և վերջապես գտնում է այն: Ի զարմանս իրեն՝ նա հասնում է այնտեղ, որտեղից սկզբում մեկնել էր։
Այս պատմությունը սեփական երազանքներին հավատալու, համառության և ինքնահաստատման ճանապարհի մասին է:
«Զանգակ» հրատարկչություն, 2017
Կոշտ կազմ 235 x 300 x 90 մմ
26 էջ
3-8 տարեկանների համար
Գույքային իրավունքների վաճառք` «Գորոդեց» հրատարակչություն, Ռուսաստան, 2023