Խավարի թագավորը
Լիլիթ Ալթունյանի պատկերագիրք
- «White Raven 2024» ցանկում ընդգրկում
Միջազգային երիտասարդական գրադարանի կողմից
- Հրատարակչական աջակցություն
Հայաստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության կողմից
Մի փոքրիկ թագավոր ապրում էր իր ամրոցում՝ Խավարում:
Ամեն առավոտ նա խմում էր իր սև սուրճը և շախմատ խաղում միայն սև խաղաքարերով։ Կյանքը կատարյալ էր, որովհետև ոչինչ չէր խանգարում խավարին, մինչև որ պատուհանի այն կոլմից եկող մի տարօրինակ ձայն խախտեց իր անդորրը:
Վախենալով դրսի աշխարհից՝ նա բազմաթիվ տարբերակներ փորձեց` պարզելու համար ձայնը, բայց Խավարում ոչինչ չէր սրացվում:
Ամրոցում կյանքն այլևս այդքան էլ երջանիկ չէր։
Նա ի վերջո որոշում է հաղթահարել իր վախը և բացել դուռը։
Ահա թե ինչպես է նա բացահայտում… լույսը:
Խավարի թագավորը ամենևին էլ խավարից վախենալու մասին գիրք չէ...
Սա պատկերագիրք է, որն ուսումնասիրում է հարմարավետության գոտուց դուրս գալու վախը հաղթահարելու հարցը: Պատմություն, որը սովորեցնում է վստահել սեփական ինտուիցիային և, ի վերջո, տեսնել հավասարակշռությունը երկակիության մեջ, հասկանալ հակադրությունների ներդաշնակությունը:
«Վերնատուն» հրատարակչություն, 2023 թ
Կոշտ կազմ 235 x 300 x 90 մմ
40 էջ
3-8 տարեկան